1 լիտր արցունք
Հեղինակ | Այա Կիտո |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և տանկոբոն |
Ժանր | նոնֆիքշն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Էջեր | 239 |
Երկիր | Ճապոնիա |
Հրատարակիչ | Gentosha |
Հրատարակման տարեթիվ | 1986 և փետրվարի 25, 1986 |
ԳՄՍՀ | 4-900435-26-0 |
1 լիտր արցունք (ճապ.՝ 1リットルの涙 (իտի ռիտտորու նո նամիդա)), գիրքը համարվում է «դրամատիկական ողբերգություն», որը գրվել էր Այա Կիտոյի կողմից օրագրի տեսքով (1962 թվականի հուլիսի 19 - 1988 թվականի մայիսի 23) և հրատարակվել է նրա մահվանից 2 տարի առաջ։ Դա Այայի տասնչորս օրագրերի հավաքածուն է, որոնցում նա կիսվել է իր պատանեկան կյանքի դժվարությունների և հաշմանդամության մասին, ով հիվանդ էր նեյրոգեներատիվ հիվանդությամբ։ Իր օրագրում նա ոչ միայն բնութագրել է այն ամենը, ինչ նրա հետ էր կատարվում, այլ նաև արտացոլել է իր իրավիճակը, բնութագրելով այն դժբախտությունները, որոնք նա պարտավոր էր տանել։
Խորհելով մարդկանց մասին, կարոտելով նախկին կյանքը, վառ ապագայի և առողջության մասին երազանքներով, աղջիկը մեծանում էր գրառումների ընթացքից ելնելով, սակայն նրա հիվանդությունը նույնպես զարգացում էր ապրում։ Ի սկզբանե Կիտոյի համար օրագիր վարելու նպատակն էր մտցնել այնտեղ այն զգացողությունները, որոնք ի հայտ են եկել այն պահից, երբ հիվանդությունը սկսել էր ընթացք ստանալ և ինչպես էր այդ ամենը անդրադարձել իր կյանքի վրա։ Նրա վիճակի վատացման հետ մեկտեղ օրագիրը վեր էր ածվում իր ներսում ընթացող լարված պայքարի բնութագրման վայր, որը կատարվում էր միաժամանակ հաղթահարման, հարմարման, և ամենաուղիղ իմաստով՝ իր կենդանի մնալու փորձերի հետ զուգահեռաբար։ Իր գրառումներից մեկում նա նշում է.- «Ես գրում եմ, և իմ գրելու ունակությունը նշանակում է, որ ես դեռ կենդանի եմ»։
«1 լիտր արցունք» օրագիրը 2007 թվականի դրությամբ վաճառվել էր ավելի քան 18 միլլիոն օրինակով։
Համառոտ բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15 տարեկան հասակում Այա Կիտոյի մոտ ախտորոշվել էր սպինոցերեբելյար ատաքսիա։ Այս հիվանդությունը մարդու մոտ առաջացնում է մարմնի վերահսկողության կորուստ, բայց քանի որ մարդու մոտ պահպանվում են մտավոր ունակությունները, նրա հիվանդությունը մեկուսանում էր։ Վերջում նա չէր կարողանում ուտել, քայլել և խոսել։
Անցնելով բոլոր՝ յոթ բժշկական ստուգումները, և վերջ ի վերջո զիջելով հիվանդությանը՝ Այան պետք է ոտքի կանգներ շարունակելով ապրել մինչև մահը։ Նա մահացավ 25 տարեկան հասակում։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալ գրքի կինեմատոգրաֆիական մեկնակերպը համարվում է «Լիտր արցունք» դրամատիկական ֆիլմը[1]։
TV սերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնանուն ճապոնական հեռուստասերիալը հեռարձակվել է 2005 թվականին Fuji TV հեռուստաալիքով, որի հիմքում դրված էր Այայի կենսագրությունը։ Գլխավոր՝ Այա Իկեուտի դերը մարմնավորել է Էրիկա Սավաձիրին, ով մարմնավորել է նույն հիվանդությամբ աղջկա, ինչպես Այա Կիտոն, ով անցել է նույնպիսի մեծաքանակ խնդիրների միջով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ichi rittoru no namida, Վերցված է 2020-07-21-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diary of Aya անգլերեն՝ թարգմանված է չինարենից
- Blog de Aya-Kito-s-Diary — Le Journal d’Aya Kito — Skyrock.com Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Un litre de larmes, en français.
- Un litre de larmes, le journal d’Aya traduction française du livre
- Un Litro di Lacrime Traduzione italiana dall’inglese
- A Diary of Tears գերմաներեն՝ թարգմանված է անգլերենից
- One Litre of Tears Թարգմանվել է գերմաներեն